Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող զինվորներին կտրամադրվի պետական ֆինանսավորում
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացնում է, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորներին կտրամադրվի պետական ֆինանսավորում՝ առողջապահության նախարարության կողմից։
«Զինվորի տան պետական ֆինասավորման խնդիրը լուծելու հարցում իր օբյեկտիվ մոտեցման համար շնորհակալ ենք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, գործընթացը հրատապ կազմակերպելու համար մեզ բավականին օգնեցին փոխնախարարներ Արտյոմ Սմբատյանն ու Գևորգ Սիմոնյանը, իսկ Քնար Ղոնյանին հատուկ շնորհակալություն՝ մարդկային ու հոգատար վերաբերմունքի համար, որը օգնեց մեզ՝ շատ շատ։
Նշեմ, որ այն հավելյալ ծախսերը, որոնք չեն ֆինասավորվում Պետության կողմից, Զինվորի տանը բուժվող տղաներին կտրամադրվի կրկին անվճար՝մեր մշտական ու անփոխարինելի բարերարների հանգանակության շնորհիվ։
Վերջում, ամենակարևորի մասին, շնորհակալություն բոլորին, ովքեր ուժ ու եռանդ են տալիս մեզ՝ հատկապես մեր Հայկուհի Մինասյանին՝ իր ազնիվ, արդար ու եզակի ազգանվեր գործում։
Եվ այսպես, ի գործ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան