«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը վախենում է հավաքներից, որ դա կվերածվի իր և իշխանության դեմ ակցիայի
«Հրապարակ» թերթը գրում է «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մերժել է Արցախի ընդդիմադիր 3 կուսակցությունների առաջարկը՝ փետրվարի 20-ին հանրահավաք անել ԱՀ հրապարակում և նշել 33 տարի առաջվա այդ օրվա խորհուրդը։ ՀՅԴ-ն, «Արդարությունը» և Աշոտ Ղուլյանի ԱԺԿ-ն Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել էին, որ, ի նշան միասնության, հավաք կազմակերպվի, ելույթ ունենան շարժման ակունքներում կանգնած գործիչները։ Սակայն Արայիկ Հարությունյանը չի ընդառաջել՝ վախենալով, որ դա կվերածվի իր և իշխանության դեմ ակցիայի։
Նա անցած շաբաթ նաև որոշում ընդունեց, որ մինչև 2022 թվականի մարտի վերջը ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի։ Արցախյան քաղաքական շրջանակներում կարծում են, որ այդ որոշման միակ պատճառն այն է, որ Հարությունյանը մերժի արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը՝ պատճառաբանելով, որ եթե հնարավոր լիներ ընտրություն անել, ապա ՏԻՄ ընտրություններ կկազմակերպեր»։
Մամնրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան