Հակաադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ԱԱԾ-ին հիշեցրին՝ ով է Արա Սաղաթելյանը
Հակաադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց՝ ի աջակցություն ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի:
«Բառացիորեն 2-3 օրից լրանում է Սումգայիթի ցեղասպանության հերթական տարելիցը, և ես ուղղակի ուզում եմ ներկայացնել այն ֆիլմերը, որոնք մենք նկարահանել ենք 8 տարիների ընթացքում, Արա Սաղաթելյանի ղեկավարած կենտրոնում», - լրագրողների հետ զրույցում ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը։
Նրա խոսքով, իրենց նկարած ֆիլմերը վերաբերում են Մարաղա գյուղում 1992 թվականի ապրիլի 10-ի ողբերգությանը, Ապրիլյան պատերազմի առաջին օրը զոհված երեխային, «Օղակ» օպերացիային, Սումգայիթի ջարդերին.։
«Մենք Սումգայիթին նվիրված 2 ֆիլմ ունենք, մեկը՝ բուն ցեղասպանության մասին է պատմում, իսկ երկրորդը կոչվում է «Սումգայիթ. սպանված մանկություն», որը վերաբերում է երեխաների մասնակցությամբ ադրբեջանցիների կողմից իրականացված վայրագություններին»,- ներկայացրեց նա։
Մարինա Գրիգորյանը նշեց, որ իրենք ֆիլմերով ներկայացրել են այն մարդկանց պատմությունները, որոնք ջարդերից հետո դարձել են փախստական։
«Մինչև այս ֆիլմերը ոչ ոքի չէր հետաքրքրում այդ ամենը։ ԱՄՆ-ում ապրում է մոտ 60 հազար Բաքվի հայ, և մենք ենք առաջին փորձն իրականացրել նրանց վկայությունները հավաքելու, մի ամբողջ արխիվ ստեղծելու։ Մոտ 120 հարցազրույց ենք կազմակերպել այնտեղ»,- ասաց նա։
«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավարը նշեց նաև, որ հակահայ քարոզչության վերաբերյալ գրքեր ևս իրենք պատրաստել են՝ Արա Սաղաթելյանի գլխավորությամբ։
«Բաքվի ողբերյությունը՝ վկաների աչքերով» երկհատոր գրքում, օրինակ՝ հավաքագրվել ու ներկայացվել են Բաքվի հայերի վկայությունները, ինչն իր բնույթով առաջինն է եղել։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մինասյան. Արա Սաղաթելյանն Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմը հաղթած մարդ է
- Որոշել ենք օգնել ԱԱԾ-ին և Արա Սաղաթելյանի գործով իրեղեն «ապացույցներ» ենք բերել. Էլիբեգովա
- Քաղաքագետ. Պատերազմի օրերին հենց Արա Սաղաթելյանի շնորհիվ ուկրաինական մամուլում հայտնվեցին հայանպաստ հրապարակումներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան