Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին եզակի համերգով հանդես կգա Ֆիլհարմոնիկի հետ
Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին փետրվարի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգի ընթացքում կհնչեն Չայկովսկու Նոկտյուրնը՝ գրված թավջութակի և նվագախմբի համար, Բրուխ՝ Kol Nidrei, Սեն-Սանսի Թիվ 1 թավջութակի կոնցերտը և Բեթհովենի թիվ 7 սիմֆոնիան:
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Միշա Մայսկին աշխարհի լավագույն թավջութակահարներից է, միակը, որն ուսանել է երկու մեծագույն վարպետների՝ Մ. Ռոստրոպովիչի և Գ. Պյատիգորսկու մոտ:
Մայսկին ծնվել է Ռիգայում, ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր է:
«Deutsche Grammophon»-ի բացառիկ արտիստներից է, վերջին 25 տարիների ընթացքում 30 ալբոմ է ձայնագրել այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Վիեննայի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Փարիզի, Նյու Յորքի կամերային «Orpheus» և այլ նվագախմբեր:
Նա առաջին երաժիշտն է, որը ձայնագրել է Յ. Ս. Բախի՝ թավջութակի համար գրված բոլոր ստեղծագործությունները: Մայսկու ձայնագրությունները բարձր գնահատական են ստացել քննադատների կողմից և արժանացել հեղինակավոր մրցանակների՝ ճապոնական Record Academy Prize (5 անգամ), Echo Deutscher Schallplattenpreis (3 անգամ), Grand Prix du Disque и Diapason d’Or of the Year, և բազմիցս հավակնել են «Գրեմմի» մրցանակի:
Նշենք, որ Միշա Մայսկին առաջին անգամ Երևան է եկել 2007 թվականին Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի հրավերով։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան