ՌԴ դեսպան. Ռուսաստանն օգնում է Հայաստանին՝ արդիականացնել իր զինված ուժերը
«Ներկայումս ինտենսիվ շփումներ են ընթանում ՀՀ-ի ու ՌԴ-ի պաշտպանության նախարարությունների միջև»,-այս մասին այսօր ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ընդլայնման հետ կապված հարցին։
Թվաքականկի հետ կապված՝ դեսպանը նշեց, որ հրապարակային թվեր նշելն իր լիազորությունների մեջ չէ և ժամանակին պատասխանատուները կհայտնեն։
Դեսպանը նշեց, որ Ռուսաստանն օգնում է Հայաստանին՝ արդիականացնել և բարեփոխել իր զինված ուժերը:
«Նա արդեն դա անում է», - ասաց դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ բանակի մոդերնիզացիայի հարցում։
Հարցին, թե ինչպես է գնահատում հայկական կողմի հետ կոորդինացիան պատերազմից հետո, դեսպանն ասաց. «Սերտ և ինտենսիվ»։
Ռազմագերիների վերադարձի հետ կապված դեսպանն ասաց, որ այդ աշխատանքը մշտապես տարվում է՝ այդ թվում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ։
«Գիտեք, պարբերաբար հայտնվում է տեղեկատվություն գերիների նոր խմբի վերադարձի մասին։ Իհարկե, մենք կցանկանայինք, որ այդ ամենն արագ արվեր՝ բոլորը-բոլորի դիմաց։ Այն հեշտ չի, բայց աշխատանքը գնում է, վստահեցնում եմ»,-ասաց դեսպանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հարցի կարգավորման շուրջ քննարկումների մեկնարկի հետ կապված՝ դեսպանը նշեց, որ այն ընթանում է, համանախագահները միմյանց հետ կապի մեջ են, պարբերաբար շփումներ են անցկացնում, հնարավոր է նաև տարածաշրջան այցելեն։
«Գործընթացը չէր դադարել»,-ասաց Կոպիրկինը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը ռազմագերիներին վերադարձնելու գործընթացն օգտագործում է քաղաքական նպատակներով. Վաղարշակ Հարությունյան
- ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է վերաբաշխվել երկրի արևելք. Վաղարշակ Հարությունյանը՝ Ռիա Նովոստիին
- Հայաստանը Արցախում երկարաժամկետ խաղաղության հաստատման հույս ունի. Վաղարշակ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան