Վարչապետի պաշտոնում առաջինը կայցելեմ Ադրբեջան. Վրաստանի նոր վարչապետ
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ վարչապետի պաշտոնում առաջինը կայցելի Ադրբեջան: Նրա խոսքով՝ «շատ լավ հարաբերություններ» ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ և կարծում է, որ նրանք կկարողանան լեզու գտնել սահմանի սահմանազատման-գծանշման հարցում: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
«Ադրբեջանը մեր շատ մտերիմ ընկերն է, ռազմավարական գործընկեր երկիրը, որը ղեկավարում է իմաստուն կառավարիչ պարոն Ալիևը, որի հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ: Իմ առաջին այցերից մեկը, հավանաբար, կլինի Ադրբեջան:
Մենք երկխոսություն կվարենք մեր եղբայր երկրի` Ադրբեջանի հետ: Հավատում եմ, որ պարոն Ալիևը և մեր ընկեր ադրբեջանական կողմը խելամիտ որոշում կկայացնեն, և մենք խելամիտ որոշումներ կկայացնենք: Մենք կկարողանանք բանակցել և գտնել ընդհանուր լեզու: Մեզ համար սա դժվար չի լինի», - հայտարարել է Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում վրաց-ադրբեջանական սահմանի շուրջ լարվածություններ են առաջացել և սահմանազատման գործընթացում կան չհամաձայնեցված տարածքներ, որտեղ և գտնվում է Դավիթ Գարեջիի վանական համալիրը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր Նիկա Մելիային
- Վրաստանի խորհրդարանը վստահություն հայտնեց նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և կառավարության նոր կազմին
- Զալկալիանի. Վրաստանը պատրաստ է քննարկել 3 + 3 ձևաչափին մասնակցության հարցը
- Երկրի ներսում առճակատումն ու մրցակցությունը սպառնում են Վրաստանի ժողովրդավարական ապագային. Գեորգի Գախարիա
- Միխեիլ Սաակաշվիլին Գիորգի Գախարիայի հրաժարականը որակել է որպես «ընդդիմության մեծ հաղթանակ»
- Նիկա Մելիա. Գեորգի Գախարիան իր հրաժարականով խոստովանեց, որ նախապատրաստվում էր արյունահեղություն
- Վրաստանի վարչապետ Գախարիան հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան