Արա, դուք հրաման չեք կատարում, երկիրը հանձնելն եք ավարտին հասցնում. Տիգրան Աբրահամյանը՝ ոստիկաններին
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիրգան Աբրահամյանը գրում է.
«Գորիս-Կապան ճանապարհի տարբեր հատվածներում, մայրուղուց ընդամենը 50-100 մետրի վրա ադրբեջանական հենակետեր են տեղակայված, որտեղ ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ սահմանապահ զորքերը որևէ ձևի ծառայություն չեն իրականացնում։
Իշխանությունը դա սպառնալիք չի համարում ՀՀ-ի կամ ՀՀ քաղաքացու համար, կարևորը Նիկոլ Փաշինյանի համադասարանցու ղեկավարած ոստիկանությունը լիարժեքորեն ապահովի վարչապետի՝ Արցախի ամբողջական հանձնման գործընթացը։
Մեկ էլ՝ չասեք, թե գիտես, իրենք մեղավոր չեն, հրաման են կատարում, թող գնան հրաման սահմանային հատվածներում կատարեն, որտեղ իրենց կարիքը շատ է։
Ես չէի պատկերացնում, որ մեր իրավապահ համակարգում այսքան անինքնասեր, անարժաապատիվ սողուններ կան։
Թե բա հրաման ենք կատարում, թե չէ մենք էլ գցենք Նիկոլին։ Արա, դուք հրաման չեք կատարում, երկիրը հանձնելն եք ավարտին հասցնում, էլ ո՞նց ասենք, որ ձեր ժանգոտած ուղեղները մեկումեջ կյանքի նշաններ ցույց տան»։
Հարակից հրապարակումներ`
- Խղճում եմ ոստիկաններին, որովհետև անբարոյականի հրամաններն են կատարում. Բագրատ Եսայան
- Արսեն Բաբայան. Ոստիկանությունը հաստատեց, որ ճիշտ էր Վազգեն Մանուկյանը
- Ոստիկանները մարմնական վնասվածք պատճառեցին Իշխան Սաղաթելյանին
- Ոստիկանները բերման են ենթարկում Փաշինյանի դեմ ակցիայի մասնակիցներին
- «Իշխանականներ, այդ դո՞ւք եք խոսում հանրային վստահությունից, ձեր միակ հենարանը ոստիկանությունն է»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան