Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին. Քո միակ ասելիքը ներողություն խնդրելն է
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին, գրում է.
«Իմաստը չեմ հասկանում, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը շարունակում խոսել իր նախորդների 5 կամ 7 շրջան հանձնելու շուրջ բանակցելու մասին։
Չի՞ հասկանում, որ նույնիսկ թեմայից անտեղյակ մարդու մոտ հարց է առաջանում։
Լավ, եթե դժգոհ ես 5, 6 շրջան հանձնելուց, թեկուզ Արցախի կարգավիճակի, անվտանգության և այլ գործոնների դիմաց, ապա ինչո՞ւ հանձնեցիր շուրջ 10 շրջան՝ ոչ մի բանի դիմաց։
Արցախի տարածքի 75%-ը հանձնած, Արցախի կարգավիճակն անորոշության մղած, զինված ուժերը կազմաքանդած, 5-6 հզ մարդու ճակատագիր խորտակած, հարյուրավոր գերիների, հաշմանդամ դարձածների, անհետ կորածների համար թիվ մեկ պատասխանատու և մեղավոր անձն ու իր թիմն անընդհատ խոսում է նախկիններից ու նրանց՝ փոխզիջումների գնալու անթույլատրելիությունից։
Երկիրը բերիք պատերազմի հասցրինք, մարդկանց դժոխքի միջով անցկացրիք, որ հիմա ասեք, թե գիտե՞ք, նախկիններն էլ բանակցությունների ժամանակ պատրաստ էին փոխզիջումների։
Դուք դեռ խոսելու բան ունե՞ք, ձեր միակ ասելիքը ներողություն խնդրելն է, հրաժարականի դիմում գրելն ու լուռ սպասելը, թե ընթացք կստանա ձեր նկատմամբ իրավական գործընթացը»։
Հարակից հրապարակումներ`
- Արա, դուք հրաման չեք կատարում, երկիրը հանձնելն եք ավարտին հասցնում. Տիգրան Աբրահամյանը՝ ոստիկաններին
- Տիգրան Աբրահամյանը՝ ՊՆ-ին. Ովքեր ե՞ն այդ բարեփոխումներ մշակողները, դո՞ւք, որ բանակի պուլսին չեք տիրապետում
- Տիգրան Աբրահամյան. Հաջորդ տհաճ լուրը
- Տիգրան Աբրահամյան. Հայրենիք հանձնողները քայլ առ քայլ հետապնդելու են բոլոր նրանց, ովքեր պիտանի են մեր երկրին
- Տեղեկատվական քարոզչության հակաադրբեջանական գլխավոր գործող ուժերից մեկը բոլոր ժամանակներում եղել է Արա Սաղաթելյանը.Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Բեքարյանի վերլուծական ծառայություններից օգտվելու փոխարեն անարժանապատիվ կեցվածք են ընդունել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան