Քաղավիացիան գիտի «առևանգված» ինքնաթիռի տեղը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ 2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերը, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
«Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:
Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»,-հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրել էր, որ փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:
«Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում:
Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման:
Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում»,-գրել էր Ճաղարյանը:
Հարգելի քաղաքացիներ, 2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի...
Posted by Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee on Tuesday, February 23, 2021
Հարակից հրապարակումներ`
- Զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թույլատրել դա. Սուրեն Սարգսյան
- Հակոբ Ճաղարյան. Հայկական օդանավի առևանգո՞ւմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան