«Ժողովուրդ». Նպատակ կա հիմքից փոխել բանակը, որում մեծ դերակատարում է ունենալու ռուսական կողմը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որոշել են վերաձևավորման աշխատանքներ իրականացնել, սակայն դրանք սկսել են միայն վերջերս:
Մեր տեղեկություններով՝ նպատակ է առկա հիմքից փոխել բանակը, կազմավորել բոլորովին այլ զինված ուժեր, և, մեր տեղեկություններով, այդ աշխատանքներում մեծ դերակատարում է ունենալու ռուսական կողմը: Բանն այն է, որ, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ռուսական կողմից մասնագետներ են եկել, որոնք այժմ հայկական կողմի հետ իրականացնում են այդ աշխատանքները, և առաջիկայում փոփոխությունների ենք ականատես լինելու: Սակայն Պաշտպանության նախարարությունը խուսափում է պատասխանել հարցերի, և՝ ոչ միայն այս առնչությամբ:
Օրինակ՝ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն հինգ տարբեր հարցումներ է ուղարկել Պաշտպանության նախարարությանը, սակայն օրենքի ժամկետի ավարտից հետո պատասխան ենք ստանում, թե իրենց լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ (30 օր) հարցերին պատասխանելու համար:
Այս հարցումը ևս արժանացել է այդ ճակատագրին: Սակայն, չնայած դրան, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ ծավալուն հարցազրույց էր տվել «ՌԻԱ»-ին և խոսել նաև հայկական բանակում կատարվելիք փոփոխությունների, ռուսական ռազմաբազայի ընդլայնման և այլ հարցերի մասին»։
Մամնրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան