«Հրապարակ». Ինչի համար է իշխանությունն օգտագործում «Սասնա ծռերին»
«Հրապարակ» թերթը գրում է «Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել փետրվարի 1-ից մինչև մարտի վերջը Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու, երթեր մեկնարկելու վերաբերյալ, բացառությամբ մարտի 1-ի. այդ օրը Օպերայի բակը բրոնյա է արվել ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից, ով միութենական պետության ջատագովներից է, ռուսամոլների հայտնի խմբակի անդամ։
Որոշ տեղեկություններով, փետրվարի 20-ի համար էլ էր Լուսինյանն իրազեկում ներկայացրել, սակայն Հայրենիքի փրկության շարժման անդամների հետ բանակցությունների արդյունքում տեղը զիջել են գործընկերներին։ Ուշագրավ է, որ այսօր փետրվարի 23-ն է, սակայն «ծռերն» այս ընթացքում հավաքներ գրեթե չեն իրականացրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան