«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը հանդիպումնե՞ր է ունեցել չեչենական շրջանակների հետ
«Հրապարակ» թերթը գրում է «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անցած շաբաթ Պետդումայի հրավերով Մոսկվայում էր և տարբեր շրջանակների հետ հայ ռազմագերիների հարցերի քննարկմանն է մասնակցել, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունեցել նաև չեչենական շրջանակների հետ։
ՌԴ պաշտոնական շրջանակների ուղեկցությամբ նա հյուրընկալվել է նաև Չեչնիայի նախագահ Կադիրովի եղբոր տանը և խնդրել է գոնե առաջնահերթ լուծում տալ գերի կանանց վերադարձի խնդրին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 4 կնոջ մասին է խոսվում, որոնցից երկուսի փաստը ադրբեջանական կողմը չի հաստատում։ Զոհրաբյանի հետ երեկ զրուցել մեզ չհաջողվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: