
«Հրապարակ». Իշխանությունը դրդում է, որ բողոքի դրսևորումները թեժանան
«Հրապարակ» թերթը գրում է «Երեկ ընդդիմությունը երթ արեց, Արաբկիրից քայլեցին մինչև Ֆրանսիայի հրապարակ։ Ճանապարհին մի քանի կանգառ արեցին։ ՀՔԾ-ի վրա ձվեր նետեցին՝ որպես բողոքի նշան կեղծ քրեական գործեր հարուցելու դեմ, ապա կանգ առան ՀՀ նախագահի նստավայրի և ԱԺ-ի մոտ։
Հիշեցին, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը կարգադրել էր բացել այդ շենքերի դարպասները, որ մարդիկ ազատ ելումուտ անեն իրենց պատկանող շենքեր։ Իսկ հիմա ոստիկանական խիտ շարքն է ուղեկցում նրանց, իշխանության պարիսպները յոթ փակի տակ են, իսկ իշխանության ներկայացուցիչը սպառնում է, որ կարող են ժողովրդի վրա կրակել։ Երթերն այսուհետ ամեն օր են լինելու»։
Մամնրամասները թերթի այսօրվա համարում: