
ԱՄՆ-ը նշել է Կոլորիդայոմ Boeing-ի բեկորների անկման հնարավոր պատճառը
ԱՄՆ Ազգային տրանսպորտային անվտանգության խորհրդի (NTSB) նախագահ Ռոբերտ Սամվալտը մեկնաբանել է Կոլորադոյում «Boeing 777» ինքնաթիռի բեկորների ընկնելու հետ կապված միջադեպը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ աղբյուրի, նախնական վարկած կա, ըստ որի՝ անկման պատճառը շարժիչի մետաղական մասերի մաշվածությունն է եղել։
Նշվում է, որ ինքնաթիռի շարժիչում կոտրվել են օդափոխիչի երկու շեղբեր. մեկը հիմքում և մյուսը ՝ մեջտեղում: Բացի այդ, օդանավը ևս վնասվել է շարժիչի մասերի մաշվածության պատճառով:
Օդափոխիչի սայրի կոտրվելն էլ կապված է եղել այն ազդեցության հետ, որն առաջացել է, երբ հիմքում կոտրված մեկ այլ հատված բախվել է դրան:
Ավելի վաղ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել էր, որ այս դեպքից հետո անհրաժեշտ կլինի ստուգել բոլոր «Boeing 777» ինքնաթիռները: