ԵՄ-ին մեղադրում են՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հավասար հասանելիությունը մերժելու մեջ
Եվրամիությունը, որ իր բնակչության համար միլիարդավոր դոզաներ պարունակող կորոնավիրուսային պատվաստանյութեր է պահել, խոչընդոտում է պատվաստումների արդարացի հասանելիությունը ամբողջ աշխարհում: Նման կարծիք է հայտնել «Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«ԵՄ-ն իր համար պահել է միլիարդավոր պատվաստանյութերի դոզաներ` արգելափակելով համաշխարհային արդարացի հասանելիությունը»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունում։
Ասվում է, որ համաճարակի սկզբնական փուլում Եվրամիության անդամ երկրների ղեկավարները նախանշել են համարձակ նպատակներ, որոնք COVID-19-ի տարածման դեմ գլոբալ արձագանքի հույս էին ներշնչում:
«Մասնավորապես, նրանք խոսում էին կորոնավիրուսի պատվաստանյութերի՝ աշխարհում լայն տարածման օգտին։ Դժբախտաբար, ԵՄ գործողությունները հակասում են այդ հավակնոտ խոստումներին, և երբեմն դժվարացնում են համաճարակի վերահսկումը այլ երկրների համար»,- նշում է աղբյուրը։
Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 111,8 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 2,4 միլիոն մարդ մահացել է:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը COVID-19-ի պատվաստանյութ ստացածներին կոչ է անում չայցելել հասարակական վայրեր
- Լուկաշենկո. Կորոնավիրուսի դեմ բելառուսական պատվաստանյութը երկրում կհայտնվի աշնանը
- Գրանցվել է կորոնավիրուսի դեմ ռուսական երրորդ պատվաստանյութը՝ «Կովիվակ»-ը
- ԱՄՆ-ը COVID-19-ի պատվաստանյութ այլ երկրներին դեռևս չի տրամադրի. ԶԼՄ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին