Իշխանության ձգտումն է՝ հրահրել քաղաքացիական բախումներ․ Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինյանն այլևս Հայաստանում իշխանություն չունի։ Այս մասին Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիների երթի ընթացքում լրագրողներին ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։
«Նրա իշխանության պահողը միայն ԶՈւ-ն է և ոստիկանական համակարգը։ Ոստիկանապետության ձգտող դավաճանը օր առաջ պետք է հեռանա։ Եվ մեր հանրությունը որքան շուտ համախմբվի այս հարցի շուրջ, այդքան շուտ մենք կազատվենք այս հանցագործից և նրա նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվությունը վրա կհասնի»,- նշեց նա։
Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին, Մինասյանը նկատեց՝ այն պետական տեռորի կոչ է։
«Իշխանության ձգտումն է՝ հրահրել քաղաքացիական բախումներ, սա շատ պարզ երևում է։ Հայտարարություն անող անձնավորությունը, որին դուք վկայակոչեցիք և որն իրեն համարում է օրենդիր մարմնի հանձնաժողովի նախագահ, ակնհայտորեն ոչ միայն դուրս է եկել իր լիազորություններից, այլև պետական տեռորի կոչ է հնչեցրել։ Այն ինչ ամրագրված է օրենքում, բացարձակ կապ չունի նրա արած հայտարարության հետ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին