Քաղաքագետ. Պատերազմի օրերին հենց Արա Սաղաթելյանի շնորհիվ ուկրաինական մամուլում հայտնվեցին հայանպաստ հրապարակումներ
ԱԱԾ շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ, քաղաքագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ակցիա են իրականացում՝ իրենց աջակցությունը հայտնելով ԱԱԾ կողմից կալանավորված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, այստեղ են՝ ցույց տալու թե հանրությանը, թե ԱԱԾ ծառայողներին՝ ով է Արա Սաղաթելյանը, ինչ ջանքեր է գործադրել նա հակաադրբեջանական քարոզչության գործում, որպեսզի հայկական դիրքորոշումը հասկանալի և ընկալելի լինի հակամարտության զբաղվող բոլոր կողմերի համար։
«Բերել ենք մեզ հետ նյութեր, որոնք կհանձնենք ԱԱԾ-ին, որպեսզի նրանք հասկանան, թե ում հետ գործ ունեն։ Շատ ցավում եմ, որ անվտանգության ապահովման համար նախատեսված կառույցը փաստացի ազգային անվտանգային խնդիրները թողած ըստ էության ծառայում է դավաճանին, ըստ էության անում է ամեն ինչ, որպեսզի Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի սկսած դավաճանությունն ավարտին հասցվի»,- ասաց նա։
Մելիք-Շահնազարյանի խոսքով, այն մարսիկ, որոնք կարող են այս իրավիճակում հայանպաստ լուծումներ առաջարկել, փաստացի մեկուսացվում են։
Քաղաքագետն առավել քան վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն ունի ծրագիր ու հետևողականորեն իրականացնում է այն։
«Նա պատերազմում արել է ամեն հնարավորը, որպեսզի պարտվենք այդ պատերազմում, մեր հայրենիքը հանձնվի թշնամուն։ Ստորագրել է փաստաթղթեր, որ իրավիճակը շտկելու համար բավականին դժվարություններ են լինելու։ Հիմա էլ ձերբակալում է մարդկանց, որոնք կյանքի կոչումով արել են ամեն բան, որպեսզի Արցախի խնդիրը ճիշտ լուսաբանվի միջազգային մամուլում»,-ասաց նա։
Քաղաքագետն ընդգծեց՝ պատերազմի օրերին, երբ Արա Սաղաթելյանը Ստեփանակերտում աշխատում էր միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ, համակարգում էր նրանց աշխատանքը՝ ներդնելով իր անձնական կապերն ու հարաբերությունները, հնարավորությունները, ԱԱԾ-ն գաղտնալսում էր նրա հեռախոսային խոսակցությունները։
«Ես մի օրինակ բերեմ, ուկրաինական մամուլը, որ պատերազմի առաջին օրերից լծված էր հակահայկական քարոզչության, մի գիշերում Սաղաթելյանը կարողացավ իրավիճակ փոխել։ Նա անում էր ամեն ինչ, որպեսզի իրավիճակը հոգօուտ մեզ ներկայացվի։ Հենց այս օրերին ԱԱԾ-ն գաղտնալսում էր Սաղաթելյանին, բայց որևէ բան չեն կարողացել գտնել»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ այդ օրերին էլ հետապնդել են մարդկանց, որոնք կարող էին խնդիր լուծել ու խոչընդոտել այդ դավաճանության իրականացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի փաստաբանները դիմել են ՄԻՊ-ին. «Փաստինֆո»
- Ճշտի համար արժի նույնիսկ նստել, որն անում է իմ ընկեր Արա Սաղաթելյանը՝ հետպատերազմյան առաջին քաղբանտարկյալը. Միքայել Մինասյան
- Իրավաբան. Արա Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալ է ԵԽԽՎ բոլոր չափանիշներով
- Արա Սաղաթելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի
- «Արա Սաղաթելյանը կալանավորվեց»
- Արա Սաղաթելյանը սուտ մատնության փաստով հայց էր ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ