Վրաստանի խորհրդարանը վստահություն հայտնեց նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և կառավարության նոր կազմին
Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում 89 կողմ, 2 դեմ ձայներով վստահություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին և նոր կառավարությանը:
Կառավարությունում կա ընդամենը երկու նոր նախարար. Ջուանշեր Բուրճուլաձեն նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Իրակլի Քարսելաձեն՝ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Մյուս գերատեսչությունների ղեկավարները օրենսդիր մարմնի կողմից հաստատվել են անփոփոխ: Այսինքն, Ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝ Նաթիա Թուրնավա, Արտաքին գործերի նախարար՝ Դավիթ Զալկալիանի, Ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ Միխեիլ Չխենկելի, Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար՝ Էկատերինե Տիկարաձե, Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար՝ Լևան Դավիթաշվիլի, Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար՝ Թեա Ախվլեդիանի:
Վստահություն ձեռք բերելու համար կառավարությանը անհրաժեշտ էր 76 պատգամավորի աջակցություն:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական տվեց, որի պատճառը դատարանի կողմից ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի նկատմամբ կալանավորման որոշումն էր։ Գախարիան հայտարարեց, որ հրաժարական է տալիս, քանի որ այս հարցում տարաձայնություններ են եղել թիմում։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի խորհրդարանը այսօր կքվեարկի վարչապետի ու կառավարության նոր կազմի հաստատման համար
- Երկրի ներսում առճակատումն ու մրցակցությունը սպառնում են Վրաստանի ժողովրդավարական ապագային. Գեորգի Գախարիա
- Նիկա Մելիա. Գեորգի Գախարիան իր հրաժարականով խոստովանեց, որ նախապատրաստվում էր արյունահեղություն
- Վրաստանի ՆԳՆ-ն հետաձգում է ընդդիմադիր Մելիի ձերբակալությունը, որի պատճառով վարչապետը հրաժարական էր տվել
- Վրաստանի վարչապետ Գախարիան հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին