Սահմանադրական կարգի տապալման ենթադրյալ գործով դատական նիստը չսկսած՝ ընդմիջվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Նիստի մեկնարկին դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը ստացել է Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը նիստը հետաձգելու վերաբերյալ։
Պաշտպանը հիմնավորել է, որ այսօր՝ փետրվարի 23-ին ժամը 13-ին նշանակված է մեկ այլ դատական նիստ, որին նա պետք է մասնակցի, այդ պատճառով չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին։
Ալեքսանյանը խնդրել է դատական նիստը հետաձգել ու նշանակել մեկ այլ օր, միջնորդությանը կցել է Վերաքննիչ դատարանից ստացած ծանուցագիրը։
Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանն աշխատակազմի միջոցով պարզել է, որ նշված դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվել է։
«Ուստի դատարանին հասկանալի չեն Էրիկ Ալեքսանյանի բացատրության պատճառները։ Դատարանը հայտարարում է 20 րոպե տևողությամբ ընդմիջում Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառներն ու ներկայանալու հնարավորությունը պարզելու նպատակով»,-ասաց դատավորը։
Փաստաբանական թիմից հիշեցնում են, որ նախորդ լսումների ժամանակ Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է դատավոր Դանիբեկյանին Վերաքննիչ դատարանում այսօր նշանակված նիստի մասին և խնդրել նիստ չնշանակել փետրվարի 23-ին։
Սակայն դատավորն անտեսել է փաստաբանի խնդրանքը, նշելով, որ Ալեքսանյանին հայտնի է, որ սույն գործով դատական նիստերը տեղի են ունենում երեքշաբթի օրերին, և կարող էր նման խնդրանքով դիմել Վերաքննիչ դատարան։ Դանիբեկյանը նաև զգուշացրեց, որ Ալեքսանյանի բացակայությունը կդիտվի որպես դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք։
Հարակից հրապարակումներ`
- Խուդոյանը՝ Դանիբեկյանին. Դուք ձեզ կանգնեցրել եք երկընտրանքի առաջ, ցանկացած որոշում առաջացնելու է իրավական խոտան
- Էրիկ Ալեքսանյան. Դանիբեկյանի՝ նման պատճառաբանություններով որոշումը հարց է առաջացնում
- Դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց հեռանալ գործի քննությունից
- Արմեն Գևորգյան. Ինչի՞ մասին եմ ես լռել, որն այսօր պետք է բարձրաձայնեմ
- Պաշտպանը՝ դատավոր Դանիբեկյանին. Դուք կատարել եք հանցագործություն և դրա համար պետք է ենթարկվեք պատասխանատվության
- Արմեն Գևորգյանի պաշտպանն ինքնաբացարկ հայտնեց դատավոր Դանիբեկյանին
- Դատավոր Դանիբեկյան. Մեժլումյանի և Ալումյանի միջնորդություներն այս փուլում լուծում ստանալ չեն կարող
- Դանիբեկյան. Ստացել ենք միջնորդություն դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում