«New York Times»-ը 500 հազար կետ է հրապարակել COVID- ի զոհերի հիշատակին
«New York Times»-ն առաջին էջում հրապարակել է 500 հազար կետ`ի հիշատակ կորոնավիրուսից մահացած մարդկանց: Այդ մասին հայտնում է «Գազետա ռու»-ն:
«Կորուստներ. Ամերիկան մոտենում է կորոնավիրուսից մահվան դեպքերի կես միլիոնի շեմին», - ասվում է վերնագրում:
Կետերը ցույց են տալիս, թե ինչպես են փոխվել մահացության մակարդակները 12 ամիսների ընթացքում: Թռիչքները տեղի են ունեցան 2020 թվականի ապրիլին և 2021 թվականի ձմռանը: Մահացության առավելագույն մակարդակը գրանցվել է այս տարվա հունվար-փետրվար ամիսներին:
Գրաֆիկի հեղինակները մարդկանց հորդորում են չմոռանալ, որ համաճարակը դեռ շարունակվում է:
Աշխարհում 112 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով, 87 միլիոնն ապաքինվել է, 2,4 միլիոն մարդ մահացել է: