Ըստ երկտողի՝ ինքնասպանության մեղավորը Աբովյանի ոստիկանությունն է
Օգոստոսի 19-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կախվելու միջոցով ինքնասպան է եղել քաղաքացի Համազասպ Հ.-ն: Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ դիակի զննության ժամանակ Համազասպ Հ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է երկտող, ըստ որի՝ վերջինս ինքնասպանության մեջ մեղադրել է քաղաքացի Հայկանուշ Ն.-ին և ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցներին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին