ԱՄՆ-ը COVID-19-ի պատվաստանյութ ստացածներին կոչ է անում չայցելել հասարակական վայրեր
Մարդիկ, ովքեր ստացել են կորոնավիրուսի նոր պատվաստանյութի երկու դեղաչափերը, դեռևս պետք է ձեռնպահ մնան հասարակական վայրեր այցելելուց: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուսին: Նրա խոսքերը մեջբերել է «Fox News»-ը:
Փորձագետը բացատրել է, որ ներկայում դեռ ամբողջական տվյալներ չկան այն մասին, թե արդյոք պատվաստված անձից վիրուսը փոխանցվում է: Նա շեշտել է, որ ԱՄՆ-ում համաճարակի մակարդակը դեռ բարձր է, և պատվաստվածները պետք է դիմակայեն հասարակական օբյեկտներում ճաշելու կամ կինոթատրոն այցելելու ցանկությանը:
Ավելի վաղ Ֆաուչին ամերիկացիներին նախազգուշացրել էր դիմակ կրելու ռեժիմը մեկ տարով երկարացնելու հնարավորության մասին:
ԱՄՆ-ն աշխարհում առաջինն է կորոնավիրուսի վարակի դեպքերի քանակով: Համաճարակի ողջ ժամանակահատվածում COVID-19-ը հայտնաբերվել է ավելի քան 28 միլիոն ամերիկացիների մոտ, նրանցից ավելի քան 500 հազարը մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան