Այս պահին աշխատանքս պարալիզացված է, առգրավել են և հեռախոսս, և համակարգիչս․ Էլիբեգովա
Թե ինչ կապ կարող էր ունենալ Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան, արդեն հայտնի դարձած «ֆեյքի» հետ, նա պատասխանել է «Politik.am»-ին։
«Ինձ թվում է առողջ բանականություն ունեցող ցանկացած մարդ հասկանում է, որ որևէ կապ այդ «ֆեյքի» կամ ռեալ օգտատիրոջ հետ ունենալ չեմ կարող, դա բացառված է։ Բայց ես ոնց հասկացա, հավաքում են բոլոր մասնագետներին, որոնք զբաղվում են ադրբեջանական թեմատիկայով և հետպատերազմյան ժամանակաշրջանում փորձում էին հավաքել, վերլուծել տեղեկատվությունը՝ Ադրբեջանի գործած հանցանքների և քարոզչության մասին։
Դա արվում է, որպեսզի կարողանանք թեզեր մշակել՝ հետագայում ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ պայքարելու համար։ Այս պահին աշխատանքս պարալիզացված է, քանի որ առգրավել են և հեռախոսս, և համակարգիչս և ողջ տեխնիկան։ Նույնիսկ հնարավորություն չեղավ ինչ-որ կրիչի վրա պահպանել, որպեսզի շարունակեմ աշխատանքս»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․
Հարակից հրապարակումներ`
- Որոշել ենք օգնել ԱԱԾ-ին և Արա Սաղաթելյանի գործով իրեղեն «ապացույցներ» ենք բերել. Էլիբեգովա
- Ադրբեջանագետ Էլիբեգովան սուտ մատնության փաստով հաղորդում կներկայացնի ԱԱԾ
- Էլիբեգովայի համակարգչային արխիվում հավաքված էր Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների փաստեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան