Պաշտպան. Հերթական փաստը, որ 3 անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը կալանավորվել է, ապօրինի
«Գագիկ Սողոմոնյան» անունով օգտատիրոջ գործով կալանավորված Արամ Սարգսյանի պաշտպանը գրում է.
«Հերթական փաստն առ այն, որ 3 անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը կալանավորվել է ԱՊՕՐԻՆԻ՝ բացառապես մի խումբ անձանց քմահաճույքով դատավոր Վահագն Մելիքյանին իջեցված հրահանգի հիման վրա, և միայն այն բանի համար, որ ինչ-որ ֆեյսբուքյան կեղծ կամ իրական օգտատեր հայհոյել է մի շարք անձանց, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենին։
Ինձ մի բան է հետաքրքիր՝ ՀՀ դատախազությունը, հատուկ քննչական ծառայությությունը, բարձրագույն դատական խորհուրդն այս կապակցությամբ որևէ՞ անելիք կամ գոնե ասելիք չունեն»։
Գրառումը ուղեկցվում է «Հրապարակի» այն հրապարակմամբ, որ ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը դատական իշխանությունն իր ձեռքը վերցնելու գործընթաց է սկսել։
Արամ Լ. Սարգսյանը կալանավորվել է փետրվարի 21-ին: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 226 (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածների հատկանիշներով: Նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրված նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, ով նույնպես կալանավորված է:
Հերթական փաստն առ այն, որ 3 անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը կալանավորվել է ԱՊՕՐԻՆԻ՝ բացառապես մի խումբ անձանց...
Posted by Benik Galstyan on Monday, 22 February 2021
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի
- Կարեն Բեքարյանն ազատության մեջ է
- «Ֆեյքի գործով» ձերբակալված Մհեր Ավագյանն ազատ արձակվեց
- «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով Արամ Սարգսյանը կալանավորվել է