Դա այն պատգամավորն է, որ մանրադիտակն աստղադիտակից չի տարբերում. Արեգ Միքայելյան
«Մեր ակտիվությունը պահելու ենք, ինչ էլ ուզում է տեղի ունենալ, նույնիսկ մեր դեմ ուղղված հարձակումներին, հետապնդումներին»,- ասուլիսում ասաց ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Նա նշեց, որ նման հետապնդումներն իրենց չեն կարող ամբողջությամբ խանգարել, կոտրել, բոլոր պայմաններում իրենք պատաստ են իրենց գործն անել:
Նա մասնավորապես նկատի ուներ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի, պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հայտարարությունները Բյուրականի աստղադիտարանի վերաբերյալ:
«Վարկաբեկելու խայտառակ մեթոդ է: Քրեական գործն արդեն կարճվել էր, ոչ մի չարաշահման փաստ չկար, բայց հետո էլի շարունակում էին բարձրաձայնել: Ու դա այն պատգամավորն է, որ մանրադիտակն աստղադիտակից չի տարբերում, ասում է՝ մանրադիտակները թող աշխատացնեն, աստղագետներով գնան հետազոտություններ կատարեն»,- ասաց Ա. Միքայելյանը:
Նրա խոսքով, դեռևս 2018 թվականից ականատես են լինում ԿԳՄՍ նախարարության գործունեությանը, հետապնդումներ էին սկսել տարբեր կազմակերպությունների դեմ, հայտարարում էին, որ դպրոցների տնօրենների կեսը պետք է նստեն:
«Առանց հիմքերի նման հայտարարություններ էին անում: Բայց առանց այդ հիմքերի ինչպե՞ս կարելի էր արշավ սկսել: Նման բան երևի 1937 թվականին էր մեկ էլ եղել: Նման հետապնդումներ էին բոլոր ոլորտներում, ոչ միայն գիտության»,- ասաց Ա. Միքայելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը ձգտում է ամեն ինչ իր հսկողության տակ վերցնել. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն
- Հայաստանի բոլոր իշխանություններն երբևէ չեն հասկացել գիտության դերն ու նշանակությունը մեր երկրի համար. Արեգ Միքայելյան
- Միաձայն կողմ են քվեարկել Բյուրականի աստղադիտարանը ԳԱԱ կազմում մնալուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին