Արշավիր Ղարամյան. Հայտնի քաղաքական գործիչն իր հայտարարությամբ քաղաքացիական պատերազմի նոր փուլի մասին է ազդարարել
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է.
«Քաղաքացիական պատերազմը երկրի ներսում ներքաղաքական ճգնաժամի հետևանքով տարբեր քաղաքական, սոցիալական, էթնիկ և (կամ) այլ խմբերի միջև զինված առճակատումն է։
Հայաստանում հետհեղափոխական ճգնաժամը հասցրել է երկրի տնտեսության քայքայմանը, հասարակության ազգային, սոցիալական, գաղափարական և քաղաքական խորը պառակտմանը և որպես հետևանք՝ անտանելի ատելության մթնոլորտի ձևավորմանը:
Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանում բոլոր նախադրյալները ստեղծված են քաղաքացիական պատերազմ հրահրելու համար, կասեմ ավելին՝ այն վաղուց սկսվել էր և գտնվում է "հիբրիդային" փուլում:
Կարծում եմ անհրաժեշտ է արձանագրել, որ հայտնի քաղաքական գործիչը, փաստորեն, իր հայտարարությամբ քաղաքացիական պատերազմի նոր փուլի մասին է ազդարարել, այն է՝ մտադրությունը և պատրաստակամությունը բացահայտ և անհամաչափ բռնի ուժ գործադրել իրեց հետ անհամաձայն հայրենակիցների նկատմամբ։
Հ.Գ. Արձանագրենք նաև, որ Նյուտոնի երրորդ օրենքը գործում է անկախ ամեն ինչից. «Ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում»….
Այնպես որ՝ յուրաքանչյուրը, մանավանդ՝ քաղաքական գործիչները հայտարարություններ անելուց առաջ արժե մտածեն հետևանքների մասին»։
Քաղաքացիական պատերազմը երկրի ներսում ներքաղաքական ճգնաժամի հետևանքով տարբեր քաղաքական, սոցիալական, էթնիկ և (կամ) այլ...
Опубликовано Արշավիր Ղարամյան / Arshavir Gharamyan / Аршавир Гарамян Понедельник, 22 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Սպասում եմ , որ Արարատ Միրզոյանը նույնպիսի էնտուզիազմով հրավիրի ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը․ Նաիրա Զոհրաբյան
- Պետությունը կրակելու մոնոպոլ իրավունք ունի. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին