Այսօր դուք դուրս եք եկել բոլոր հնարավոր բարոյական և իրավական սահմաններից. Արփինե Հովհաննիսյանը՝ ոստիկաններին
ՀՀ ոստիկանության շենքի դիմաց քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներն էլ հանդես են գալիս ելույթներով, որոնք հիմնականում ուղղված են ոստիկանության աշխաատակիցներին։
Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը դիմելով ոստիկաններին՝ ասաց․
«Նիկոլը ձեզ՝ բոլորիդ, ուզում է դարձնել իր նման մարդատյաց։ Ինքն ատում է բոլոր նրանց, ովքեր իրեն իշխանության են բերել։ Ձեզ դարձրել է մարդատյաց։ Դուք այսօր դուրս եք եկել բոլոր հնարավոր բարոյական և իրավական սահմաններից»։
Արփինե Հովհաննիսյանը կոչ արեց չենթարկվել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։
«Մենք գործ ունենք օկուպացիոն ռեժիմի հետ։ Ձեր պահանջն օրինական չէ։ Դուք ծառայում եք թուրքին, դավաճանին։ Դուք պարտավոր եք հասկանալ, որ ոստիկանապետը Փաշինյան Նիկոլի ընկերն ու հանցակիցն է։ Հետևաբար, դուք ձեր երեխաների դեմ հանցանք անելու իրավունք չունեք՝ ենթարկվելով ձեր ղեկավարին»,- ասաց նա։
Նա նաև վստահեցրեց, որ «առանց Նիկոլ Հայաստանը» շատ մոտ ապագայում է։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանության ձգտումն է՝ հրահրել քաղաքացիական բախումներ․ Արծվիկ Մինասյան
- «Թույլ չենք տալու, որ Փաշինյանը երկրում հաստատի բռնապետություն, մեկ մարդու դիկտատուրա»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին