Քաղաքացիները խոչընդոտում են Փաշինյանի մուտքը՝ կառավարական 3-րդ շենք
«Հայրենիքի փրկության շարժման» համկարգող խորհրդի անդամ, ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանը գրում է.
«Նորօրյա Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը կառավարությունից պետք է գնա, 200 մետր այն կողմ գտնվող այլ նախարարություն։ Նա ունի միայն ոստիկանության աջակցությունը։ Առանց նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ»։
Գրառմանը կից նա լուսանկարներ է հրապարակել։
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» կոչով այսօր քաղաքացիները հավաքվել են ՀՀ կառավարական 3-րդ շենքի առջև՝ խոչընդոտելու վարչապետ Փաշինյանի մուտքը տվյալ շենք:
Իշխանություններն առավոտից փակել են ողջ տարածքը, ներգրավել թվով մի քանի հազար ոստիկան՝ դրանով փորձելով ապահովել Փաշինյանի անխափան մուտքը կառավարական 3-րդ շենք:
Հարակից հրապարակումներ`
- Չեն հիշում, որ Վազգեն Մանուկյանն այդ քրգործերը տեսել է 60-ականներից սկսած․ Գեղամ Մանուկյան
- Եթե կրակելուց են խոսում, ապա այդ կրակը պետք է ուղղեին դեպի թշնամին, ոչ թե սպառնային սեփական ժողովրդին․ Ի․ Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան