Ուշքի եկեք, դադարեք լինել Նիկոլի օպերլիազորը. Գեղամ Մանուկյանը՝ ԱԱԾ-ին
«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն ու քաղաքացիները շարունակում են իրենց ակցիան՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այս պահին ակցիայի մասնակիցները գտնվում են ԱԱԾ շենքի մոտ։
ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը իր ելույթում նշեց, որ ԱԱԾ-ի այս շենքի մեկուսարաններում տարիներ շարունակ պահվել են ուկրաինացի վարձկան օդաչուներ, պահվել են ադրբեջանցի դիվերսանտներ, լրտեսներ, թշնամիներ։
Նա միաժամանակ նշեց, որ ԱԱԾ-ում տարիներ շարունակ ծառայել են բազմաթիվ վաստակաշատ մարդիկ, սակայն իրավիճակն այսօր այլ է։
«Այսօր Նալբանդյան 104-ը իշխանության եկած խելագարի պատճառով դարձել է վհուկներ որսացող, դարձել է ՀԴՄ ստուգող, գազի լցակայան ստուգող, սև վերնաշապիկներով ինչ-որ ուրվականներ փնտրող, հայրենիքի լավագույն որդիներին այս մեկուսարաններում պահող։ Հիմա այս մեկուսարանում թշնամի չեն պահում, այստեղ պահում են հայրենասերներին, ովքեր տարիներ շարունակ պայքարել են նույն թշնամու դեմ»,- ասաց նա՝ կոչ անելով ԱԱԾ աշխատակիցներին չդառնալ գործիք։
«Այստեղ կանգնածներից շատերը ԱԱԾ մեկուսարանը ձեզանից անգիր գիտեն։ Սովոր են, վարժ են, դրանով ոչ մեկի չեք վախեցնի։ Արիկ Սաղաթելյանին էլ չեք վախեցնի, որ պահում եք հիմա այդտեղ ։ Ուշքի եկեք, որովհետև ձեզ վստահվել է ազգային անվտանգության ծառայողի դերը, դադարեք լինել Նիկոլի օպեր-լիազորը»,- ասաց Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր դուք դուրս եք եկել բոլոր հնարավոր բարոյական և իրավական սահմաններից. Արփինե Հովհաննիսյանը՝ ոստիկաններին
- Իշխանության ձգտումն է՝ հրահրել քաղաքացիական բախումներ․ Արծվիկ Մինասյան
- «Թույլ չենք տալու, որ Փաշինյանը երկրում հաստատի բռնապետություն, մեկ մարդու դիկտատուրա»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին