Կհանդիպենք վաղը, ժամը և վայրերը չենք ասում, թողնում ենք անակնկալ․ Գեղամ Մանուկյան
Նիկոլ Փաշինյանի պահանջով քայլերթն ավարտվեց։ ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանն անդրադառնալով սպասվող իրադարձություններին, հայտնեց․
«Այսօր բողոքի տարբեր ակցիաներ եղան Երևանի տարբեր համայքներում։ Այսօրվա հավաքների մեծ մասը կազմակերպված չէր, ուղղակի երիտասարդները ինքնակազմակերպվել էին։ Հինգշաբթի Երևանի, և մարզերի տարբեր ուղղություններով մեկնարկելու են ավտոերթեր, ով կարող է թող մասնակցի մեքենայով։ Վաղը տեղյակ կպահվեն և′ ուղիները, և′ ժամերը»։
Ինչ վերաբերում է վաղվա ծրագրերին, ապա Մանուկյանը տեղեկացրեց՝ չի բացառվում, որ վաղը ևս ինքաբուխ ակցիաներ տեղի ունենան։
«Կհանդիպենք վաղը, ժամը և վայրերը չենք ասում, թողնում ենք անակնկալ»,- եզրափակելով այսօրվա բողոքի ակցիան, նշեց Գեղամ Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուշքի եկեք, դադարեք լինել Նիկոլի օպերլիազորը. Գեղամ Մանուկյանը՝ ԱԱԾ-ին
- Այսօր դուք դուրս եք եկել բոլոր հնարավոր բարոյական և իրավական սահմաններից. Արփինե Հովհաննիսյանը՝ ոստիկաններին
- Իշխանության ձգտումն է՝ հրահրել քաղաքացիական բախումներ․ Արծվիկ Մինասյան
- «Թույլ չենք տալու, որ Փաշինյանը երկրում հաստատի բռնապետություն, մեկ մարդու դիկտատուրա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան