Գեղամ Նազարյան. Ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են
Ճշմարտություն սերունդների համար շարժման հիմնադիր Գեղամ Նազարյանն արձագանքել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտնի հայտարարությանը.
«Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե վարչախումբը հարկ եղած դեպքում պատրաստ է կրակել ժողովրդի վրա, ցնցել է հանրությանը, չնայած Արցախը թշնամուն հանձնածներից ու մի ամբողջ սերունդ զոհածներից ամեն ինչ սպասելի է։
Բայց սրան ուզում եմ հատուկ պատասխանել.
Մարդ, որը բոլորից առաջ ընկավ ու ի լուր աշխարհի հայտարարեց, որ մենք պարտվել ենք ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բարոյապես, այսօր թուրքից պարտվելուց հետո պատրաստվում է կրակել Երևանի կենտրոնում:
Սա մարտահրավեր է և նա անձնապես պատասխան է տալու սրա համար։ Վաղեմության ժամկետ այս ձևակերպումը չունի։
Մեզ ես վախեցնո՞ւմ.
ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են: Ընդ որում կրակել են ամենաժամանակակից զենքերով, կրակել են բոլոր հնարավոր միջոցներով: Թուրք, ադրբեջանցի, վարձկաններ՝ ձեռք-ձեռքի տված կրակել են մեր տղերքի վրա, որովհետև այդ պահին իշխանության դու ես եղել ու մի խումբ այլ փսլնքոտներ։
Ձեր պատճառով մեր որդիներն են զոհվել՝ հինգ հազար լույս տղա: Ձեր կեղտոտ քաղաքականության և քայլերի պատճառով ունենք տասը հազար վիրավոր, ունենք տղերք, որ զրկվել են ողնաշարից, ոտքից և ձեռքից, ոտքերից և ձեռքերից, կորցրել տեսողությունը, կորցրել հոգեկան հանգիստը։
Ձեր պատճառով ունենք գերիներ, ունենք բազում անհետ կորածներ: Ու այսքանից հետո սպառնո՞ւմ ես մեզ վրա էլ կրակել: Ուշադիր լսիր, ականջիդ օղ արա, մեր որդիներն են զոհվել, մեր որդիները հաշմանդամ են դարձել, մենք Շուշի ենք կորցրել ու քո սպառնալիքների վրա թքած ունենք: Սպառնալիքներդ վկայում են միայն ձեր սարսափների մասին: և եթե սա մարտահրավեր է, ապա համարիր այն ընդունված:
Կապրենք, կտեսնենք»։
Հարակից հրապարակումներ`
- Սպասում եմ , որ Արարատ Միրզոյանը նույնպիսի էնտուզիազմով հրավիրի ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը․ Նաիրա Զոհրաբյան
- Պետությունը կրակելու մոնոպոլ իրավունք ունի. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին