Դոնբասում խրամատում բռնկված հրդեհը խլել է ուկրաինացի երեք զինծառայողի կյանք
Դոնբասում խրամատում բռնկված հրդեհը խլել է ուկրաինացի երեք զինծառայողի կյանք: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Իվան Վիհովսկու անվան 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարության մամուլի կենտրոնը:
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը Կիևում կայացած ճեպազրույցում ասել էր, որ Դոնբասում Միասնական ուժերի գործողության տարածքի խրամատում հրդեհ է բռնկվել:
«Բրիգադի ստորաբաժանումներից մեկում, փետրվարի 20-ին, մոտավորապես ժամը 4.00-ին բռնկված հրդեհից հետո խրամատի կոնստրուկցիայի ապամոնտաժման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են երկու զինծառայողների մարմիններ, որոնք, հավանաբար, հրդեհի ժամանակ գտնվել էին խրամատում: Երրորդ զինծառայողը, որը ստացել էր մարմնի 90%-ի այրվածքներ, տեղափոխվել է այրվածքաբանական կենտրոն, որտեղ, ցավոք, այսօր նա մահացել է ստացված վնասվածքներից»,-ֆեյսբուքում հայտնել են մամուլի կենտրոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին