Ոստիկանները մարմնական վնասվածք պատճառեցին Իշխան Սաղաթելյանին
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկելու ընթացքում ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքական գործչի բերանից արյուն էր հոսում։
«Ոչ մի վնասվածք էլ չեմ ստացել, գլուխները պատին են տվել, թեթև բան է եղել, ոչինչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա, ապա հավելեց, որ սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել հանցագործ խուժանին։
«Հատ-հատ պատասխան են տալու, սրանք թուրք են, սրանք հայ չեն, այսքան եթե մարդ էին թող գնային թուրքերի դեմ կռվեին, ոչ թե սեփական ժողովրդի։ Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, սա թող բոլորն իմանան»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան