Նիկոլ, քո վզին արդեն 10 հազար մարդու արյուն կա և դու դեռ դրա համար պետք է պատասխան տաս. Ի. Սաղաթելյան
«Մենք այսօր ունենք մեկ գլխավոր խնդիր, երկրի վարչապետի աթոռը զավթած այս խելագարին միասին հեռացնել այս իշխանությունից»,- Ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության առաջին մասնաշենքից գնում էր 3 մասնաշենք և բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին իրենց բողոքն արտահայտելու, որոնց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ:
«Նիկո՛լ, դու մեկ տարի առաջ Հայաստանում շրջում էիր հեծանիվով, այ պոպուլի՛ստ, քարոզչություն էիր անում, ասում էիր՝ երկրում 3 մլն վարչապետ կա, այսօր դու մայրաքաղաքում շրջում ես զորքով՝ 3-4 հազար ոստիկաններով»,- հայտարարեց Սաղաթելյանը և շեշտեց, որ թույլ չեն տալու երկրում հաստատվի բռնապետություն:
ՀՅԴ ներկայացուցիչը իր և Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների անունից խոստացավ Նիկոլ Փաշինյանին օր ու արև չտա, քանի որ նա պետք է հեռանա իշխանությունից, և միայն այդ կերպ հնարավոր կլինի փրկել երկիրը:
Խոսքն ուղղելով ոստիկանությանը՝ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց իրենց պահեն սպային վայել և չկատարեն խելագարի որոշումները:
Նկատելով, որ ոստիկանները Նիկոլ Փաշինյանի հետ վաղուց անցել են կարմիր գծերը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ բոլորին ֆիքսելու են և նրանց արարքները արձանագրելու են:
Նա կոչ արեց ոստիկաններին՝ կանգնել ժողովրդի կողքին և չպաշտպանել Նիկոլ Փաշինյանին, որը երկիրը տանում է կործանման:
«Նիկո՛լ, քեզ նաև թույլ չենք տալու որ երկիրը տանես նոր ցնցումների, նոր արյուն թափես Երևանում: Քո վզին արդեն 10 հազար մարդու արյուն կա և դու դեռ դրա համար պետք է պատասխան տաս»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը և քաղաքացիներին կոչ արեց ժամը 18 :00-ին հանդիպել Արամ Մանուկյանի արձանի մոտ՝ շարունակելու բողոքի ակցիաները:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր՝ ժամը 18:00-ին, Արամի արձանի մոտ տեղի կունենա հավաք. «Հայրենիքի փրկության շարժում»
- Ոստիկանները մարմնական վնասվածք պատճառեցին Իշխան Սաղաթելյանին