
Հարավային Կորեան կարող է ապաբլոկավորել իրանական 1 միլիարդ դոլարը
Հարավային Կորեան պատրաստ է ապաբլոկավորել իրանական միջոցները 1 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիի խոսքը:
«Հարավային Կորեայի և Ճապոնիայի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել արգելափակված Իրանի Կենտրոնական բանկի ֆինանսական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ: Ըստ ամենայնի, նախնական փուլում Հարավային Կորեան մեզ 1 միլիարդ դոլար կտա»,- ասել է Ռաբին։
Իրանական կողմի հայտարարությունների համաձայն՝ Հարավային Կորեան՝ ԱՄՆ-ի հայտի հիման վրա, սառեցրել է Իրանին պատկանող 7 միլիարդ դոլար գումարը: Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ այդ գործողություններն անօրինական են, և Իսլամական Հանրապետությունը կփորձի վերադարձնել դրանք: