«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն հայտնաբերվել». դատախազությունը հերքել է Փաշինյանին
«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ այդպիսով փաստելով, որ Փաշինյանը տարածել է կեղծ տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների, ֆեյսբուքյան ուղիղ եթերում փորձել էր մեղավորներ գտնել ու հայտարարել, թե «Հայրենիք» զորախումբը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։
Հայտարարությունից շուրջ 4 ամիս անց «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը քննության առարկա դարձե՞լ է, թե ոչ, քրեական գործ հարուցվել է, թե ոչ և դասալքության քանի դրվագ է բացահայտվել, քանի անձի է մեղադրանք առաջադրվել։
Արդյունքում՝ պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել։
««Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ հանգամանքները քննության առարկա են հանդիսանում ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկով, սակայն նշված մեղադրանքով (դասալքության-հեղ.) վարույթին ներգրավված անձինք դեռևս չկան, քանի որ այդ կապակցությամբ նախաքննության ներկա փուլում բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել»,- հայտնել են գլխավոր դատախազությունից։
«Փաստինֆո»-ն գրում է.
«Այլ խոսքով՝ դատախազությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը չի ունեցել որևէ ապացույց, հիմք հայտարարելու, թե «Հայրենիքի» անդամները դիմել են դասալքության։ Հետևապես գործ ունենք՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, զրպարտություն տարածելու, սուտ մատնություն կատարելու բացահայտ դեպքի հետ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞նց հանձնեցինք Շոշ գյուղը, որ մինչև օրս հայկական հսկողության տակ է. Վանեցյան
- «Հայրենիք» զորախումբը Շուշիից ու Շոշից վերջինն է դուրս եկել՝ գլխավոր շտաբի կարգադրանքով. զորախմբի անդամներ
- Արգիշտի Քյարամյանը կոորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը. «Հայրենիք» զորախմբի անդամ
- Արսեն Բաբայան. «Հայրենիք» զորախմբի ամբողջ զինամթերքը Վարդենիսում փաստաթղթավորված հանձնվել է ռազմական ոստիկանությանը
- Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է. Լևոն Մնացականյան
- Վարդան Ոսկանյան. «Հայրենիք» զորախմբի ոչնչացման մասին ադրբեջանական լուրերը կեղծիք են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան