«Իշխանականներ, այդ դո՞ւք եք խոսում հանրային վստահությունից, ձեր միակ հենարանը ոստիկանությունն է»
«Հայրենիքի փրկության շարժման» երեկվա հայտարարությունից հետո, թե փետրվարի 23-ին պետք է փակել կառավարական 3-րդ շենքի մուտքերը, քանի որ տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանն այնտեղ է լինելու, ոստիկաններն այսօր մի քանի պատով փակել են տվյալ մասնաշենքի մուտքերը՝ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժն ապահովելու համար։
Հայտարարված ակցիան պետք է սկսվեր 11.30-ին, սակայն դրանից 30 րոպե առաջ արդեն իսկ ոստիկանական զորքերը պատ են կազմել։
«ՀՓՇ» համակարգող խորհրդի անդամ Գեղամ Մանուկյանի խոսքով, Կառավարության մասնաշենքի մոտ ոստիկանների նման քանակն աննախադեպ է։
«Շատ ողբերգական վիճակ է. հիշո՞ւմ եք հեծանիվով աշխատանքի գնացող Նիկոլ Փաշինյանին։ Իսկ այսօր՝ 2.5 տարի հետո, 1000-ավոր ոստիկաններ հսկում են նույն մարդուն։ Եվ հիմա հարց է առաջանում՝ իշխանականներ, այդ դո՞ւք եք խոսում հանրային վստահութունից, ձեր միակ հենարանը ոստիկանությունն է, որ կենտրոնացրել եք Երևանում 200 մետր քայլելու համար։ Այսպես շարունակվելու է ամեն օր։ Ամեն օր իրենք առերեսվելու են իրականությանը, որպեսզի հասկանան, թե ինչ ավեր են գործել մեր երկրում։ Ամեն անկյունում 100-ավոր քաղաքացիներ հավաքված են ու չեն կարողանում գնալ աշխատանքի»,- նկատեց ՀՅԴ-ական գործիչը։
Նա նշեց, որ Մելիք-Ադամյան փողոցի վրա տեղակայված գրասենյակների աշխատակիցները չեն կարողանում տեղաշարժվել. նրանց աշխատելու, ազատ տեղաշարժի իրավունքը խախտվում է ոստիկանների կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները խոչընդոտում են Փաշինյանի մուտքը՝ կառավարական 3-րդ շենք
- Եթե կրակելուց են խոսում, ապա այդ կրակը պետք է ուղղեին դեպի թշնամին, ոչ թե սպառնային սեփական ժողովրդին․ Ի․ Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան