Սաակաշվիլին խոստացել է օգնել ընդդիմությանը հաղթել Վրաստանի իշխանություններին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո խոստացել է օժանդակել, որպեսզի ընդդիմությունը հաղթանակ տանի իշխանությունների հետ դիմակայությունում: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին նա ասել է իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում:
Սաակաշվիլին շեշտել է, որ անհրաժեշտ է դիմել պայքարի քաղաքական բոլոր մեթոդներին:
«Մենք պետք է սովորենք պաշտպանել ինքներս մեզ և հասարակությունը: Մենք մեր պայքարը միանշանակ պետք է տանենք դեպի հաղթանակ և ես դրանում լիովին համոզված եմ»,- ասել է քաղաքական գործիչը:
Նախկին նախագահը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները որակել է որպես ցեղասպանություն, իշխանությունների կողմից երկիրն ամբողջությամբ ոչնչացնելու ձգտում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան բերման է ենթարկվել: Գործողության ընթացքում իրավապահներն օգտագործել էին արցունքաբեր գազ: Ընդդիմությունը հայտարարել է բողոքի ակցիաների նախապատրաստման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ցույցերի
- Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է ՄԱՇ կուսակցության գրասենյակի սերվերների առգրավման մասին
- Վրաստանի իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր Նիկա Մելիային
- Հույս ունեմ, որ այսօր կունենանք իրավունքի գերակայության, այլ ոչ թե խայտառակության հաղթանակ. Մելիքյան