Փոխհատուցում է տրամադրվում նաև անհայտ կորած զինծառայողների 803 ընտանիքի. Վարուժան Ավետիքյան
«Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները փետրվարի 10-ից սկսած կարող են դիմել դատարան՝ հայցել անհայտ բացակայող ճանաչել իրենց հարազատին»,- այսօր մամուլի ասուլիսում հայտնեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
Նրա խոսքով, անհայտ կորած զինծառայողների հարազատները դատարան դիմելու համար կարող են անվճար օգտվել Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից,
Վարուժան Ավետիքյանի տվյալներով, կա 1600 անհայտ կորած, բայց այդ թիվը գնալով նվազում է, քանի որ պարզվում է, որ նրանց մի մասը գերության մեջ են և վերադառնում են:
Նա հայտնեց, որ, որ ստեղծման օրվանից հիմնադրամն իր հիմնական ծրագրով սպասարկում է 1528 ընտանիքի, որոնց արդեն տրամադրվել է շուրջ 14 մլրդ դրամի ֆինանսական հատուցում:
Նկատելով, որ հիմնական ծրագրով միանվագ և երկարաժամկետ հատուցումներ են տրամադրվում զոհված, առաջին կամ երկրորդ կարգի զինհաշմանդամություն ստացած և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին՝ Ավետիքյանը տեղեկացրեց. «Այս ծրագրով ֆինանսական հատուցումները կատարվում են ինչպես միանվագ՝ 5 կամ 10 մլն դրամի չափով, այնպես էլ ամսական՝ 100-300 հազար դրամի սահմաններում»:
Ավետիքյանն ասաց, որ արցախյան վերջին պատերազմից մինչ այս պահը հիմնադրամը սպասարկում է 1111 ընտանիքի, որոնց տրամադրվել են շուրջ 12 միլիարդ դրամի հատուցումներ, սակայն յուրաքանչյուր շաբաթ այդ թվերը մի քանի հարյուրով աճում են:
Նրա խոսքով, «Կամուրջ» ծրագրի շրջանակներում 6-ամսյա փոխհատուցում է տրամադրվում նաև անհայտ կորած զինծառայողների 803 ընտանիքի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան