Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ցույցերի
Վրացական ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում են բողոքի ակցիաների՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում կատարելով ընդդիմադիր Ջիջի Բոկերիայի հայտարարությանը:
Ըստ նրա, այդ գործողությունները կտևեն այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմությունը չի հասել արդյունքի:
«Երկրում մեծ ամոթ կլինի Իվանիշվիլի-Գարիբաշվիլիի կոմիկական բռնապետության հաստատումը: Կանգնեք հանուն ձեր երեխաների ապագայի», - ասել է մեկ այլ ընդդիմադիր, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մելիային բերման են ենթարկել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակից, գործողության ընթացքում իրավապահները արցունքաբեր գազ են օգտագործել: Ավելի քան 10 մարդ բերման է ենթարկվել ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան