Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է ՄԱՇ կուսակցության գրասենյակի սերվերների առգրավման մասին
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաստատում է ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում (ՄԱՇ) կուսակցության գրասենյակից համակարգչային սերվերների առգրավման մասին տեղեկությունը: Լուրը հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես լրագրողներին հայտնել են ՆԳՆ-ից, ընթացող հետաքննության շրջանակներում սերվերներն առգրավվել են:
Երեքշաբթի օրը ՄԱՇ-ից լրագրողներին հայտնել էին, որ կուսակցության առաջնորդ Նիկանոր Մելիային բերման ենթարկելու ժամանակ ոստիկանությունը գրասենյակից տարել էր սերվերը: Կուսակցությունը ոստիկանության այս գործողությունները համարում է անօրինական:
Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ ոստիկանությունը ՄԱՇ-ի գրասենյակի դիմացից բերման է ենթարկել ավելի քան 20 մարդու` ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար: Ձերբակալվածների թվում է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գեորգի Բարամիձեն:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր Նիկա Մելիային
- Նիկա Մելիա. Գեորգի Գախարիան իր հրաժարականով խոստովանեց, որ նախապատրաստվում էր արյունահեղություն