16 տարեկանից բարձր իսրայելցիների ավելի քան 70%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
16 տարեկանից բարձր իսրայելցիների ավելի քան 70%-ը ստացել է COVID-19 կորոնավիրուսի պատվաստանյութը: Այս մասին, MigNews-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է առողջապահության նախարար Ջուլիա Էդելշտեյնը:
Ըստ նրա, 4 մլն 456 000 քաղաքացի ստացել է առնվազն մեկ դեղաչափ, որից 3,076,000-ն արդեն ստացել է երկրորդ դեղաչափը:
Չնայած պատվաստումների արշավին՝ Էդելշտեյնին անհանգստացնում է առաջիկա Պուրիմ տոնը:
«Մենք պնդելու ենք գիշերային պարետային ժամ մտցնել և զգալիորեն կրճատել հասարակական տրանսպորտի օգտագործումը Պուրիմի ժամանակ», - ընդգծել է առողջապահության նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին