Քաղաքացիները Փաշինյանին դիմավորեցին «դավաճան հայվան», «թուրքի ծնունդ» վանկարկումներով
Նիկոլ Փաշինյանը կառավարական 3-րդ շենքին մոտեցավ՝ «դավաճան» վանկարկումների ներքո։
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» կոչով այսօր քաղաքացիները հավաքվել են ՀՀ կառավարական 3-րդ շենքի առջև՝ խոչընդոտելու վարչապետ Փաշինյանի մուտքը տվյալ շենք:
Իշխանություններն առավոտից փակել են ողջ տարածքը, ներգրավել թվով մի քանի հազար ոստիկան՝ դրանով փորձելով ապահովել Փաշինյանի անխափան մուտքը կառավարական 3-րդ շենք:
«Դավաճան հայվան». այսպիսին էր քաղաքացիների առաջին արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին տեսնելիս։
Ապա, քաղաքացիները շարունակելով իրենց մտքերը, Նիկոլ Փաշինյանի անվանեցին. «Թուրքի ծնունդ»։
Քաղաքացիները պահանջում էին, որ Փաշինյանը կանգնի ու իրենց պատասխան տա։
«Արա՛, ինքնասիրություն չունե՞ս։ Կանգնիր ու պատասխան տուր, ա՛յ վիժվածք, հողատու։ Ընկերներիս արյան համար պատասխան ես տալու, ա՛յ բութ, թուրքի ծնունդ, ոչխար, հայվան»,- Փաշինյանի հետևից բղավեց քաղաքացիներից մեկը։
Մեկ ուրիշն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է սողեսող ման գա Հայաստանում։
«Ոտքով էր ման գալիս, հեծանիվով էր ման գալիս, էս հազարավոր ոստիկանների շղթաները, որ բերել է՝ 100 մետր տեղաշարժվելու համար, թող Շուշին պաշտպանեին։ Էդ փամփուշտներով, որ ասում են՝ կկրակեն ժողովրդի վրա, թող դրանցով թուրքին կրակեին»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Իշխանականներ, այդ դո՞ւք եք խոսում հանրային վստահությունից, ձեր միակ հենարանը ոստիկանությունն է»
- Քաղաքացիները խոչընդոտում են Փաշինյանի մուտքը՝ կառավարական 3-րդ շենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան