ԱՀԿ. COVID-ով վարակվելու դեպքերը նվազում են, բայց նոր շտամները շարունակում են տարածվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր դեպքերի քանակը նվազում է, սակայն վարակի նոր մուտացիաները շարունակում են տարածվել: ԱՀԿ հրապարակած տեղեկությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Աշխարհում վարակի հայտնաբերված դեպքերի թիվն արդեն վեցերորդ շաբաթն է ինչ նվազում է: Անցյալ շաբաթ գրանցվել էր 2.4 միլիոն նոր դեպք` նախորդ շաբաթվա համեմատ 11% -ով պակաս:
«Վերջին երեք շաբաթվա ընթացքում շարունակվել է նվազել նաև մահացությունների թիվը: Անցյալ շաբաթ գրանցվել է 66,000 նոր մահ, ինչը 20% -ով պակաս է դրան նախորդած շաբաթվա համեմատ»,- ասվում է հաղորդագրությունում։
ԱՀԿնը հայտնում է, որ կորոնավիրուսի նոր շտամները շարունակում են տարածվել: Կազմակերպության տվյալներով ՝ «Բրիտանական» շտամը հայտնաբերվել է 101 երկրում, ինչը յոթով ավելի է նախորդ շաբաթվա տվյալներից: «Հարավաֆրիկյան» շտամը արձանագրվել է 51 երկրում (+5), իսկ «Բրազիլականը»՝ 29 պետություններում (+ 8):
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է վարակման ավելի քան 112 միլիոն դեպք, ապաքինվել են ավելի քան 87,6 միլիոն մարդ, և ավելի քան 2,4 միլիոն հիվանդ մահացել է: Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19 հիվանդությամբ ավելի քան 4 միլիոն մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա