Արցախում շարունակվում են չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները
Արցախի Հանրապետության ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ Արցախում շարունակվում են չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները:
««Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն իրազեկում է, որ օրվա ընթացքում վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911 կարճ հեռախոսահամարին»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս սակրավորները 400 պայթուցիկ առարկա են վնասազերծել Մարտունիում
- Աղդամում ականազերծման աշխատանքների համար ՌԴ-ն մասնագետների նոր խումբ է ուղարկել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին