Միջադեպ Ազատության հրապարակում ՝ Փաշինյանի աջակիցը վիրավորել է քաղաքացիներին
Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի՝ քաղաքացիների հետ հերթական հանդիպման ժամանակ Փաշինյանի աջակից մի կին վիրավորել է տարեց մարդու՝ անվանելով նրան «հազար դրամով եկած» ։
«Եկել ինձ անվանում է «1000 դրամով եկած»,-ասաց Ազատության հրապարակ եկած քաղաքացին։
Ծագած վեճի վերաբերյալ Yerkir.am-ի թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ տիկնոջից, որը մեկնաբանության փոխարեն հարվածել է Yerkir.am-ի թղթակցի տեսախցիկին և հայհոյել:
Փաստի առիթով Yerkir.am-ի թղթակիցը բողոք է ներկայացրել ոստիկաններին, որոնք Փաշինյանի աջակից կնոջն ու թղթակից Լիա Սարգսյանին հրավիրել են ոստիկանության բաժանմունք: Լիա Սարգսյանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա