18 տարեկան տղաներին ուղարկեցինք մեզ պաշտպանելու, իսկ մենք իրենց չկարողացանեք պաշտպանել. Նաիրի Սահյան
«Հայ ոգին վտանգի մեջ է, վտանգված է, ոչնչացվում է գիտությունը, մշակույթը: Սրանց քաղաքականությունը տանում է դրան»,- «Թովմասյան» հիմնադրամի և «Հայ մտավորականների ու մշակույթի գործիչների համազգային խորհուրդի» կողմից կազմակերպված քննարկմանն ասաց գրականագետ Աբգար Ափինյանը:
Նա նշեց, որ իրենք պետք է իրենց վճռական խոսք ասեն ուղղված այդ քաղաքականությանը:
Քննարկմանը ներկա դրամատուրգ Լիանա Անթառանյանն ասաց, որ նախկին իշխանությունների ժամանակ հարգանք, պատիվ կար, բայց մենք իրար չէինք հարգում, մենք էինք իրար քարկոծում:
«Երեք տարվա մեջ մեզ սարքել են պոլի շոր: Այս պատուհասը թակեց մեր դուռը երեք տարի առաջ,երբ մշակույթի նախարարությունը փակեց»,- նշեց դրամատուրգը:
Նա ասաց, որ այս ժողովուրդը մեղքը է, արժանի է ամենալավ կյանքին:
«Եկեք վաղվանից ժողովրդի հետ դուրս գանք փողոց: Եկեք մենք այս ոհմակին դուրս շպրտենք: Նրանք մեր երկրում ապրելու իրավունք չունեն, որովհետև ինչքան վատություն կա, նրանք արդեն արել են: Այստեղ երկիր ունենալու և չունենալու խնդիր կա, երկիր կորցնելու վտանգ կա: Առաջ դեպի հրապարակ»,- ասաց Լիանա Անթառանյանը:
20-րդ դարի լավագույն հայ բանաստեղծներից Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը նշեց, որ հայ մշակույթը միշտ եղել է ու կլինի, ապա մշակույթը համեմատեց պատի հետ, որտեղ ամեն ժամանակ, ամեն սերունդ իր քարդն է դրել, այդ պատը կոչվում է հայ մշակույթ.
«Այսօր ի՞նչ կատարվում մեր մշակույթի հետ: Արհամարհում են այն սերունդներին, ովքեր այդ պատը շարել են: Ինչպե՞ս եմ տեսնում մեր մշակույթի վաղվա օրը: Մենք պետք է պարարտ հող լինենք, որպեսզի Աստված այդ բարիքը տա մեզ»:
Նա նշեց, որ ժողովուրդը պետք է ղեկավարվի այն մարդկանց կողմից, ովքեր խիղճ ունեն, ովքեր պաշտոնում են իրենց հայրենիքը և պատրաստ են կյանքները տալ:
«Մենք 18 տարեկան տղաներին ուղարկեցինք մեզ պաշտպանելու, իսկ մենք իրենց չկարողացանեք պաշտպանել, մինչև այսօր չեք կարողանում պաշտպանել:
Մենք չենք անում այն, ինչ պետք է անենք: Շատ լավ խոսում ենք, բայց գործ պետք է անենք»,- ասաց Նաիրի Սահյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Թովմասյան. Ինչպիսի մշակույթ ունենանք, այդպիսին էլ կլինի մեր երկիրը
- Աբգար Ափինյան. Ես ձեզ հրավիրում եմ կրկին Ազատության հրապարակ՝ հաղթելու միասնությամբ
- 2,5 տարի առաջ արդեն գիտեին՝ տալու են Արցախը, ոչ մի պետական դրամաշնորհային միջոցառում չի իրականացվել այնտեղ. մտավորական
- Հայապահպանության կարևոր արժեքները թիրախ են դարձել այսօրվա իշխանությունների համար. մտավորական
- Մտավորականներ. Հաշվի առնելով Փաշինյանի ակնհայտ հակահայկական գործունեությունը՝ ժամ առաջ նա պետք է հեռացվի պաշտոնից