Քանի որ Իսկանդերի թեման գնաց, կասեմ․ Արամ Գաբրելյանովը Օնիկ Գասպարյանի հետ զրույցի մանրամասներ է հրապարակել
Հայազգի լրագրող, հրատարակիչ, մեդիամագնատ Արամ Գաբրելյանովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի անարդյունավետության մասին» հայտարարությանը։
«Քանի որ Իսկանդերի թեման գնաց, կասեմ: Մոսկվայում, մոտ մեկ ամիս առաջ, ես բարդ, երկար զրույց ունեցա հայկական բանակի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ես չեմ կարող ձեզ ամեն ինչի մասին պատմել, բայց քանի որ Նիկոլը բարձրացրեց այս եզակի զենքի թեման, ես գրեթե բառացիորեն մեջբերեմ այն, ինչ ասաց Օնիկը, իսկ հետո ինքներդ որոշեք:
«Պատերազմի երրորդ օրը, որպես բանակի շտաբի պետ, ես որոշեցի օգտագործել «Իսկանդերը» երկու ռազմավարական թիրախներում՝ Բաքու-Ջեյհան նավթամուղի և ևս մեկի: Փաշինյանը կտրականապես արգելեց, չնայած ռուսները հասկացրին, որ ձեր գործն է ու ձեր պատերազմը: Շուշիի անկումից երեք օր առաջ ես Փաշինյանից թույլտվություն խնդրեցի երկու Իսկանդերներով հարվածել հակառակորդի կենդանի ուժի հսկայական կուտակմանը հենց Շուշիի ստորոտում: Փաշինյանը կտրականապես արգելեց՝ ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ անիծելու է, եթե միանգամից մի քանի հազար թշնամու զինվոր սպանենք: Մեկ անգամ ինձ թույլատրվեց օգտագործել Իսկանդերը, այս անգամ Շուշի քաղաքում: Ես այն կիրառեցի: Մենք օգտվեցինք դրանից և կարողացանք մի քանի տանկ բերել քաղաք: Երկու օր անց հրաման եկավ ինձ՝ հեռանալ Շուշիից և նահանջել»»,- իր տելեգրամ ալիքում գրել է Արամ Գաբրելյանովը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան