Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալները նվազել են
Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտն ու կիրառված արգելքը ազդել են Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալների վրա:Այս մասին գրում է ermenihaber-ը։
Սաուդյան Արաբիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ թուրքական ապրանքների ներկրման ծավալներում ամենացածր ցուցանիշն գրանցվել է 2020թ. դեկտեմբերին
Նշվում է, որ եթե 2020թ. նոյեմբերին ներկրված ապրանքների ծավալը կազմում էր 49.194մլն դոլար, ապա դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 13.49մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը մոտ 290 մլն դոլար էր:
Սաուդյան Արաբիան նախկինում հանդիսանում էր Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը։ Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալը տարեկան հասնում էր 3 միլարդ դոլարի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան