Իրանում կանցկացվի «Ղարաբաղ 17 ռաբի» միջազգային համաժողովը` քննարկելու Խամենեիի ուղեցույցը
Իրանի Ղոմ քաղաքի իսլամագիտության ճեմարանի նախաձեռնությամբ, Թեհրանում կանցկացվի «Ղարաբաղ 17 ռաբի» միջազգային համաժողովը, որի շրջանակներում կքննարկվի Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ուղեցույցը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նշվում է, որ համաժողովում, որը կայանալու է մարտի մեկին, քննարկվելու են Ղարաբաղի վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի ելույթի կարևոր կետերը, որոնք են՝ «Ադրբեջանի տարածքները պետք է ազատագրվեն», «Պետք է ապահովվի այդ տարածքում գտնվող հայերի անվտանգությունը», «Կողմերը չպետք է ոտնձգություն կատարեն միջազգային սահմանների դեմ», և «Իրանի սահմաններին ահաբեկիչների մոտենալու դեպքում, պետք է կտրուկ քայլեր ձեռնարկվեն»:
Ասվում է, որ Այաթոլլահ իմամ Խամենեին, Ղարաբաղյան պատերազմի արյունալի բախումներին վերջ տալու և հակամարտությանը վերջնական լուծում տալու նպատակով, ռաբիի 17-ին ելույթ է ունեցել վերոնշյալ հարցերի շուրջ:
Համաժողովին մասնակցելու են Իրանի և Կովկասի տարածաշրջանի գիտական ու հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան